Գլխավոր Շոուբիզնես Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին Instagram-ում դադարել են հետևել Քեյթին ու Ուիլյամին

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին Instagram-ում դադարել են հետևել Քեյթին ու Ուիլյամին

174

Սասեքսի դուքսն ու դքսուհին Instagram-ում դադարել են հետևել արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի էջին:

Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի էջին հետևում է 5.5 մլն մարդ, իսկ նրանք հետևում են ընդամենը 16 էջի: Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Սասեքսի դքսի ու դքսուհու էջը հետևում էր 3 էջի, բայց օրերս նրանք դադարել են հետևել թագավորական ընտանիքի մյուս անդամների պաշտոնական էջերին, այդ թվում՝ Քեյթ Միդլթոնի և Ուիլյամի @kensingtonroyal, Չարլզի ու Կամիլլայի @clarencehouse, արքայադուստր Եվգենիայի, արքայազն Էնդրյուի ու նույնիսկ @theroyalfamily  էջին, որտեղ ներկայացվում են թագուհուն վերաբերող հրապարակումներ:

Այս ամենի համար Մեգանն ու Հարրին պատճառ ունեն և բացատրել են իրենց հետևորդներին: Նրանք հետևում են միայն հոգեկան առողջությանը նվիրված մոտիվացնող էջերին: Հարրին նշել է, որ ամեն ամիս նրանք փոխելու են այդ էջերը և ամեն ամիս սկսելու են հետևել ակտուալ թեմայով առաջնորդվող էջերի:

Նշենք, որ մայիս ամիսը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում նվիրված է հոգեկան առողջությանը: