Գլխավոր Սպորտ Միլներ. Էնֆիլդն արդեն տեսել է եվրագավաթային մեծ քամբեքներ

Միլներ. Էնֆիլդն արդեն տեսել է եվրագավաթային մեծ քամբեքներ

105

Լիվերպուլի կիսապաշտպան Ջեյմս Միլները կարծում է, որ եվրագավաթներում ակումբի պատմությունը հույս է ներշնչում թիմին անցնելու ՉԼ-ի եզրափակիչ։ Առաջին խաղում թիմը 0-3 հաշվով պարտվել է Բարսային։

«Ակնհայտ է, որ դա հնարավոր է։ Եթե դա ինչ-որ տեղ հնարավոր է, ապա հնարավոր է նաև Էնֆիլդում։ Այս մարզադաշտում եղել են յուրահատուկ եվրագավաթային խաղեր ու մեծ քամբեքներ։

Շատ դժվար է լինելու, մենք գիտենք։ Հուսով ենք հանգստյան օրերին լավ արդյունք կգրանցենք, որը դրական զգացողություններ կհաղորդի Բարսելոնայի դեմ պատասխան խաղում»,- ասել է Միլները։