Գլխավոր Մամուլ Իմ քայլական պատգամավորի կինը աշխատանքի կանցնի կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ում. «Հրապարակ»

Իմ քայլական պատգամավորի կինը աշխատանքի կանցնի կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ում. «Հրապարակ»

166

«Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Անի Բաղդասարյանը, որոշ տեղեկություններով, նշանակվելու է ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ում՝ որպես խմբագիր։


Անի Բաղդասարյանը երկար տարիներ աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերությունում։ Սիսակ Գաբրիելյանից երեկ փորձեցինք ճշտել լուրի իսկությունը, սակայն նա ասաց, թե ճիշտ չէ, որ կնոջ մասին հարցերին ինքը պատասխանի։ Ասաց նաև, որ կինը լավ լրագրող է, և եթե մրցույթ լինի, ու կինն էլ որոշի մասնակցել, ինքը դրանում խնդիր չի տեսնի: Դուք չե՞ք միջամտի։ «Հաստատ՝ ոչ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 03.05.19թ. համարում: