Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի դստեր՝ Շարլոտայի նկարները համեմատել են արքայադուստր Դիանայի դեռահաս տարիների նկարների հետ:
Համացանցում քննարկումների մասնակիցներից շատերը կարծիք են հայտնել, որ Շարլոտան չափազանց նման է իր հանգուցյալ տատին` արքայադստեր Դիանային: Համացանցում տեղադրվել են Դիանայի` 1965 թվականի լուսանկարները, որոնցում նա ճիշտ նույն տարիքում է, ինչ Շարլոտան: Ոմանք փոքրիկ արքայադստերը նմանեցրել են նաև «Հարրի Փոթերի» հերոսներից մեկին` Գերմիոնա Գրեյնջերին: