Գլխավոր Նորություններ Ավտովթարի հետեւանքով մահացել են ՊՆ զինծառայողներ. հարուցվել է քրեական գործ

Ավտովթարի հետեւանքով մահացել են ՊՆ զինծառայողներ. հարուցվել է քրեական գործ

147

Սյունիքի մարզում երկու զինծառայողների մահվան ելքով գրանցված խոշոր ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից. «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։

Արդեն հայտնել ենք, որ գիշերը Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները եւ դուրս գալով երթևեկելի գոտուց՝ հայտնվել են ձորում։ ՃՏՊ-ի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա.Ա.-ն, տեղում մահացել է, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է։

Նշենք, որ մահացածները եղբայրներ էին՝ 23 եւ 25 տարեկան, ովքեր ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։