Գլխավոր Նորություններ Ինչու՞ է հուզվել պատգամավորը

Ինչու՞ է հուզվել պատգամավորը

240

Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ Մխիթար Հայրապետյանը խիստ հուզված է։ Պատգամավորը հուզվել է, որովհետև Գյումրու դրամատիկական թատրոնում դիտում է Ապրիլյան պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը։

Ի՞նչ արած, սերունդը, որ չի անցնում պատերազմի բովով, փխրուն է լինում։

Պատգամավորն ինքն էլ իր ֆեյսբուքյան էջում նշել է․

Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan

․․․ Երեկոյան ներկա գտնվեցինք Գյումրու պետական դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը, որի պրեմիերայից մեկ տարի անց էլ բոլոր ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, իսկ ավարտին հանդիսատեսը մշտապես հոտնկայս ծափահարում է: