Plus-size մոդել Էշլի Գրեմի երկրպագուները քննարկում են Billboard Music Awards մրցանակաբաշխության ընթացքում նրա կրած արծաթագույն զգեստն ու գեղեցկուհու կերպարը:
Մոդելն իր լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում: Այնտեղ նա արծաթագույն, փայլուն ու խորը լանջաբացվածքով զգեստ է կրում:
Մոդելը հանդես է եկել համեմատաբար զուսպ դիմահարդարմամբ ու բավարարվել է միայն գեղեցիկ ականջօղերով:

Երկրպագուները նրա մասին հիմնականում դրական կարծիք են հայտնել` անվանելով նրան «աննման»:





