Գլխավոր Նորություններ Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք»-ը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ...

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք»-ը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի

101

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համար ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Սանիթեք»-ը տույժի է ենթարկվել՝ որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս:

Նշենք, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար 0,5 % է նախատեսվում պայմանագրի գումարից: