Գլխավոր Շոուբիզնես «Երբ գնաք Բուլղարիա, խորհուրդ կտամ այցելել անպայման Պլովդիվի Սուրբ Գեւորգ եկեղեցի». Լիլիթ...

«Երբ գնաք Բուլղարիա, խորհուրդ կտամ այցելել անպայման Պլովդիվի Սուրբ Գեւորգ եկեղեցի». Լիլիթ Հովհաննիսյան

111

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Բուլղարիայում արված նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ բլուզի եւ սպորտային կոշիկների հետ։ «Երբ գնաք Բուլղարիա, խորհուրդ կտամ այցելել անպայման Պլովդիվի Սուրբ Գեւորգ եկեղեցի, որն ուներ անգին մի թանգարան, որտեղ բազմաթիվ մասունքներից բացի, պահվում էր նաեւ Հիսուս Քրիստոսի Խաչի վրա փակցված Պիղատոսի եռալեզու գրության տախտակի ԳԱՄԸ»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպորտային կերպարում էր։ Լիլիթը կրում էր ջինսե տաբատ, սպորտային ճերմակ վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։