Գլխավոր Շոուբիզնես Իննա Խոջամիրյանի հմայիչ լուսանկարը

Իննա Խոջամիրյանի հմայիչ լուսանկարը

252

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

«Էլենի օրագիրը 2» սերիալում գլխավոր հերոսուհուն կերպարը մարմնավորող դերասանուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Իննա Խոջամիրյանը ջինսե վերնաշապիկ է կրում, որը համադրել է սեւ գլխարկի հետ։ Կերպարն ամբողջացրել է ակնոցը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա սեւ կիսատաբատ էր կրում, սպիտակ վերնաշապիկ, որն ընդգծել էր սլացիկ ոտքերը։ Հրապարակմանը կից Իննան գրել էր․ «Արվեստը քո մեջ… ու դու արվեստում…»։