Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Երևանում. Էրեբունի թանգարանի հարևանությամբ բախվել են KIA Forte-ն ու Subar-ն....

Խոշոր ավտովթար Երևանում. Էրեբունի թանգարանի հարևանությամբ բախվել են KIA Forte-ն ու Subar-ն. վերջինն էլ բախվել է կայանված բեռնատար ГАЗель-ին. կա վիրավոր

158

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Խաչիկ Դաշտենց փողոցում՝ Էրեբունի թանգարանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Գոռ Մարտիրոսյանի վարած Subaru մակնիշի 36 AT 225 համարանիշի և 33-ամյա Լիլիթ Գասպարյանի վարած KIA Forte մակնիշի 88 OD 488 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Subaru-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 27-ամյա Անդրանիկ Գասպարյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող բեռնատար ГАЗель մակնիշի A148 OA 34 RUS համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Սամվել Կոստանդյանն ու Կարեն Մկրտչյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հեթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ս, Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ©