Գլխավոր Նորություններ Վահան Բադասյանը մանրամասներ է ներկայացնում տեղի ուենցած ավտովթարից

Վահան Բադասյանը մանրամասներ է ներկայացնում տեղի ուենցած ավտովթարից

263

Արցախի հրամանատար, պատերազմի հերոս Վահան Բադասյանը ապրիլի 30-ին ավտովթարի է ենթարկվել, ստացել մարմնական վնասվածքներ, դիմել է բժշկի և նույն օրն էլ դուրս գրվել հիվանդանոցից։ Factor.am-ի հետ զրույցում Վահան Բադասյանը որոշ մանրամասներ պատմեց տեղի ունեցած ավտովթարից։ «Վթարը տեղի է ունեցել Գանձասար-Ստեփանակերտ ճանապարհի 30-րդ կիլոմետրին, երեկոյան ժամը 8-8։30-ին։ Ինձ մոտ կասկածներ է հարուցում այն, որ հանդիպակած կողմում կանգնած վիճակում գտնվող մի մեքենա կար, որն իմ մոտենալու պահին, առանց լույսերը միացնելու տեղից շարժվեց, թեքվեց, որպեսզի հանդիպակած ճանապարհով գնա և ես, կարծելով, որ իմ ճանապարհը բաց է, չհասցրեցի արգելակել։ Կասկածելի է այն, որ այդ մեքենան մինչև իմ մոտենալը կանգնած էր, ցավոք, չհասցրեցի մեքենայի պետհամարանիշը ֆիքսել»,- ասաց Բադասյանը։ Հարցին՝ արդյոք կասկածներ ունի՞, որ այդ ավտովաթարը պատահական չէ, Վահան Բադասյանն ասաց․ «Չեմ կարող պատասխանել այդ հարցին»։ Բադասյանը կարծում է, որ Արցախի իշխանությունը հետամուտ կլինի գործի արդար քննությանը և պատրաստ է նաև այս ավտովթարի դեպքով իրավապահներին տալ բացատրություն։ Մանրամասներն՝ այստեղ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/05/03/1123905/