Գլխավոր Նորություններ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հանդես կգա սպառիչ պարզաբանմամբ. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հանդես կգա սպառիչ պարզաբանմամբ. Իվետա Տոնոյան

136

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեղյակ է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից իրեն ուղարկված գրությունից և առաջիկայում հանդես կգա սպառիչ պարզաբանմամբ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Հարցին՝ կոնկրետ ե՞րբ, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ ժամկետները հստակեցված չեն։

Նաև հետաքրրքվեցինք՝ իսկ պարզաբանումը գրավո՞ր, թե բանավոր է լինելու՝ ԱԺ ամբիոնից։ Մեր զրուցակիցն ասաց, որ տեխնիկական մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն չունի, սակայն եթե անհրաժեշտություն լինի, իրենք առաջիկայում այդ հարցով հանդես կգան հայտարարությամբ։  

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ մի քանի օր տևած քննարկումներից հետո, երեկ գրությամբ դիմել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նկատելով, որ ԱԺ գործընկերների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լայն հանրության շրջանում արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ են առաջացել վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, մինչդեռ, Սահմանադրությամբ և օրենքներով ԱԺ պատգամավորին արգելվում է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

Արարատ Միրզոյանը կարծիք էր հայտնել, որ Գագիկ Ծառուկյանն առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնի խնդրի վերաբերյալ։ 27