Գլխավոր Շոուբիզնես Պատռված ջինսե տաբատ, շատ օրիգինալ պայուսակ․ Նազենի Հովհաննիսյանը՝ օդանավակայանում (լուսանկար). boomnews.am

Պատռված ջինսե տաբատ, շատ օրիգինալ պայուսակ․ Նազենի Հովհաննիսյանը՝ օդանավակայանում (լուսանկար). boomnews.am

850

Իր յուրահատուկ ոճն ունեցող ու միշտ օրիգինալ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը օդանավակայանից լուսանկար է հրապարակել։ 

Ես շատ եմ սիրում նայել մարդկանց` օդանավակայաններում… Տարբեր ու անծանոթ, աղմկոտ կամ լուռ, բեռնված կամ թեթևաքայլ, շատ տարբեր են մի խոսքով: 
Հետաքրքիր է, որ միայնակ ճամփորդող հայերի քիչ եմ հանդիպում, կամ ընկերներով են, կամ ընտանիքներով… կամ օգնականների հետ)))) Միջին ամերիկացին երևի ավելի քիչ է ճամփորդում քան միջին վիճակագրական Հայաստանցին)) Տեսնես ինչու՞)) Օդանվակայաններում մարդիկ ամենաշատն են գտնում իրենց, երբ հեռանում ես քո հարմարավետ գոտուց` սկսում ես ճանաչել ինքդ քեզ, ու մանավանդ` դիմացինին: 
Օդանվակայաններն իրենց գրված ու չգրված օրենքներով ԻՐԵՆՔ են պարտադրում խաղի կանոնները… մարդն էլ այդ կարճ ժամանակահատվածում ապրում է նոր կյանք` ըստ այդ օրենքների…) Որքան շատ է հեռանում comfort zone- ից մարդը, այնքան շատ է ճանաչում ինքն իրեն ….-գրում է դերասանուհին։  

Անգամ այս լուսանկարում դերասանուհին աչքի է ընկնում յուրահատուկ ոճով, ու օրիգինալ աքսեսուարներով։ 
Հետևորդներից շատերն անգամ չեն կարողացել անտարբեր անցնել նրա պայուսակի կողքով։