Գլխավոր Նորություններ Օրենքի գողի մոտ քաղցկեղ ախտորոշած բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Օրենքի գողի մոտ քաղցկեղ ախտորոշած բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել

404

Ղրղզստանի իրավապահները ձերբակալել են բժիշկներին, որոնք «օրենքով գող» Ազիզ Բաթուկաևի («Ազիզ») մոտ ախտորոշել են սուր լեյկոզ: Հիշեցնենք, որ մահացու ախտորոշման շնորհիվ «օրենքով գողի»՝ գաղութից վաղաժամկետ ազատման պատճառ է հանդիսացել, սակայն հետո հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հաղորդել է «Кабар» գործակալությունը՝ հղումով իրավապահ մարմինների իր աղբյուրին, բժիշկները ձերբակալվել են Ազիզի ազատ արձակման գործով հետաքննությունը վերսկսելու նպատակով: Անվտանգության աշխատակիցները համարել են, որ բժշկական եզրակացությունը «կեղծ» էր:

Ըստ «Քրեական Ռուսաստանի», «մահացու հիվանդ» Բաթուկաևը դուրս է եկել խիստ ռեժիմի գաղութից 2013 թ-ին: Նա 16 տարի պատիժ է կրել, իսկ վաղաժամկետ ազատման մասին դատական որոշումից 6 ժամ հետո Բաթուկաևը մեկնել է Բիշքեկից դեպի Գրոզնի: Ընդ որում, ըստ որոշ տվյալների,նրա տեղափոխումը  անձնական «Bombardier Challenger 300» – ով  (առավելագույն հարմարավետության մարդատար ինքնաթիռ) ապահովել է Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը` Ռամզան Կադիրովի ամենամոտ ընկերը:
 

Չեչնիայում Ազիզը ունի ազդեցիկ աջակիցներ: Համացանցում բազմիցս տեսանյութեր են  երևացել, թե ինչպես է «օրենքով գողն» իր հանգիստն անցկացնում հանրապետության ժամանցային վայրերում:

2014 թ-ի ապրիլի 30-ին Նարընե քաղաքային դատարանը չեղյալ է հայտարարել  «օրենքով գողին» ազատելու իր իսկ որոշումը։  Բաթուկաևը ներկայումս միջազգային հետախուզման մեջ է:  Ղրղըզստանն այս տարիներին  ապարդյուն պայքարում է  փախուստի մեջ գնվող «քրեականին» նորից կալանավորելու համար։