Գլխավոր Շոուբիզնես «Եվրատեսիլ»-ում արյուն հանձնելու մասին Լազարեւի հայտարարությունը կատա՞կ է

«Եվրատեսիլ»-ում արյուն հանձնելու մասին Լազարեւի հայտարարությունը կատա՞կ է

117

Ռուսաստանում «Եվրատեսիլ»-ի պաշտոնական հեռարձակողը՝ Հեռուստա-ռադիոհեռարձակման պետական համառուսական ընկերությունը, հերքել է մրցույթի նոր կանոնների մասին տեղեկատվությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մեկնաբանությունում նշվում է, որ երգիչ Սերգեյ Լազարեւի խոսքերն այն մասին, որ մասնակիցներն այս տարի մրցույթից առաջ պետք է արյուն հանձնեն, կատակ է։

Լազարեւը, որն այս տարի մրցույթում կներկայացնի Ռուսաստանը, Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ «Եվրատեսիլ»-ի գլխավոր հովանավորը՝ ընկերությունը, որը գենետիկ անալիզի միջոցով առաջարկում է իմանալ ազգությունը, մասնակիցներին պարտադրել է արյուն հանձնել՝ ծագումն ուսումնասիրելու համար։ Արտիստը նշել է, որ միջոցառման մասնակիցները թղթեր են ստորագրել այն մասին, որ հետազոտությունների արդյունքները կարող են հրապարակվել։

Երգի մրցույթը կսկսվի մայիսի 14-ին Թել Ավիվում։ Լազարեւը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում։ Եզրափակիչն ամբողջ աշխարհում կհեռարձակվի մայիսի 18-ին։

«Եվրատեսիլ 2019»-ի պաշտոնական հովանավորը իսրայելական MyHeritage կայքն է։ Այն հնարավորություն է տալիս վեբ էջեր պատրաստել, ընտանեկան տոհմածառ կազմել եւ փնտրել հարազատներին։