Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Երևանում. Honda-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր. օպերատիվ են...

Խոշոր ավտովթար Երևանում. Honda-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները

174

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Honda մակնիշի 35 DT 216 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝՝դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Երևանի ներկայացուցիչները, քանի որ վթարի հետևանքով վնասվել է էլեկտրասյունը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի