Գլխավոր Նորություններ Վերջին 10 օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման ակտիվ աճ է արձանագ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին 10 օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման ակտիվ աճ է արձանագ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

114

Վերջին 10 օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման ակտիվ աճ է արձանագրվում: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Տիգրան Աբրահամյանը:

«Դա նաև տեսանելի է ՊԲ ամենշաբաթյա հաղորդագրության մեջ: Բացի մեր դիրքերից, որոնք հատկապես վերջին օրերին տարբեր ուղղություններով խոցման տիրույթում են, ադրբեջանական կողմը նաև խոցման դաշտում է պահում մեր շարժական, թիկունքային տարբեր օբյեկտները: Խնդիր է դրված ամեն գնով վնաս պատճառել հայկական կողմին: Պետք է արձանագրել, որ ինժեներական աշխատանքների ներկայիս փուլը, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից, լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն մեր դիրքերի համար, նաև դրա զարգացումը, հետագա շարունակումը ենթակառուցվածքային առումով կարող է խնդիրներ առաջացնել մեզ համար»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։