Գլխավոր Նորություններ Հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզում երեխաներին շոկոլադ հյուրասիրած անձը. Նելլի Դուրյան

Հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզում երեխաներին շոկոլադ հյուրասիրած անձը. Նելլի Դուրյան

1642

Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի քաղաքացիներ, համացանցում շրջանառվում էին լուրեր՝ << Գեղարքունիքի մարզում երեխաներին կասկածելի կոնֆետներ են բաժանել, կատարվել է ստամոքսի լվացում>>, ինչի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն և համաձայն փորձագետի եզրակացության փորձաքննության ներկայացված Вдохновение շոկոլադում հոգեմետ և խիստ ներգործող նյութեր չեն հայտնաբերվել: Հայտնաբերվել է շոկոլադ հյուրասիրող անձը: Պարզվել և հիմնավորվել է, որ դպրոցի երեխաներից, Вдохновение շոկոլադե սալիկներից, որևէ մեկը չի թունավորվել, այն եղել է անվնաս, իր մեջ թունավոր նյութեր չի պարունակել»: