Գլխավոր Նորություններ «Այստեղ աննկարագրելի մթնոլորտ է»․ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Երևանի...

«Այստեղ աննկարագրելի մթնոլորտ է»․ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Երևանի գինու օրերին»

382

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Երևանի գինու օրեր» միջոցառմանը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Այստեղ աննկարագրելի մթնոլորտ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ է արել բոլորին գնալ ու մասնակցել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Միջոցառման մուտքն անվճար է։ Գինու տաղավարների ներկայացրած գինիներից օգտվելու համար պետք է ձեռք բերել 6000 դրամ արժողությամբ հատուկ փաթեթները։ Փաթեթներն իրենց մեջ ներառում են գինու ապակե բաժակ «Գինու Օրեր» ապրանքանիշով, կտորից հարմարավետ պատյան, հայաստանյան և արցախյան գինի արտադրողների տեղեկատվական գրքույկ, 20% զեղչի կտրոններ մասնակից մի քանի ռեստորաններից՝ ցանկացած ուտեստ 20% զեղչով գնելու համար, վաճառվելու են նաև հավելյալ կտրոններ 500 դրամ արժողությամբ: