Գլխավոր Նորություններ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել իժ տեսակի օձ

«Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել իժ տեսակի օձ

415

Մայիսի 3-ին՝ ժամը 15:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 6 հասցեում կայանած ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: