Գլխավոր Սպորտ Ալեգրի. Յուվենտուսի նախագահին ասել եմ, որ մնալու եմ ակումբում

Ալեգրի. Յուվենտուսի նախագահին ասել եմ, որ մնալու եմ ակումբում

145

Յուվենտուսի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում կայացած Այաքսի դեմ խաղը (1-2), որից հետո թուրինյան ակումբը ավարտեց մրցելույթները մրցաշարում։

«Մենք հիանալի առաջին խաղակես անցկացրինք։ Ֆուտբոլը անկանխատեսելի է։ Պատահական գոլից հետո մենք վախեցանք։ Երկրորդ խաղակեսը պետք է այլ կերպ դասավորվեր։ Այաքսը լիովին արժանի էր հաղթանակին ու կիսաեզրափակիչ դուրս գալուն։

Ռոնալդուն փորձում էր օգնել թիմին, նա շատ բան է մեզ տվել, բայց երբ թիմը գտնվում է կիսաեզրափակիչում՝ կարևոր է յուրաքանչյուր խաղացողը։ Մեզ պակասում էր 4-5 ֆուտբոլիստ։ Դրա պատճառով Այաքսը առավելություն ստացավ։

Ապագաս ակումբու՞մ, ես Յուվենտուսի նախագահի ասել եմ, որ մնալու եմ։ Ավելի ուշ մենք ակումբի ղեկավարների հետ կնստենք բանակցությունների սեղանի ու կխոսենք Յուվենտուսի ապագայի մասին»,- Ալեգրիի խոսքերն է հաղորդում Sky Sport Italia-ն։