Գլխավոր Մամուլ «Փաստ». Վախենալով ռուսական կողմի կարծիքից՝ ՀՀ-ն ԱԳՆ-ի միջոցով հասկացրել է ԵՄ-ին, որ...

«Փաստ». Վախենալով ռուսական կողմի կարծիքից՝ ՀՀ-ն ԱԳՆ-ի միջոցով հասկացրել է ԵՄ-ին, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման համար խորհրդատուների կարիք չկա

159

«ԵՄ-ն Հայաստանին առաջարկել էր տրամադրել բարձրակարգ խորհրդատու­ներ, որոնք պետք է աշխատեին նախարա­րություններում որպես խորհրդականներ, և ապահովեին ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման ընթացքը: Եվրոպական այս կառույցի ներկայացուցիչները հասկա­ցել են, որ գործող իշխանությունները չու­նեն համապատասխան կադրեր, փորձ և ոլորտի վերաբերյալ պատշաճ գիտելիքներ ու ռեսուրս համաձայնագիրը տեղից շար­ժելու համար: 

«Փաստ» թերթի տեղեկու­թյուններով՝ չնայած Բրյուսել կատարած առաջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանաձայնել է այդ առաջարկության հետ, շնորհակալություն հայտնել ԵՄ-ին նման նախաձեռնության համար, ու նրանք էլ իրենց հերթին սկսել էին այդ գործընթա­ցի իրականացմանն ուղղված քայլեր իրականացնել, այդուամենայնիվ, այս ամիսնե­րի ընթացքում, ըստ ամենայնի, վախենալով ռուսական կողմի դիրքորոշումներից ու մո­տեցումներից, արտգործնախարարության մակարդակով ԵՄ-ին մեսիջ են ուղարկել, որ այդ առաջարկի կարիքն այլևս չկա: Բրյուսելում այս ամենից ոչ միայն տարա­կուսել են, այլ նաև բավականին նյարդայ­նացել ու իրենց դժգոհությունն են հայտնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: