Գլխավոր Մամուլ «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են. վերջինս նեղացած է

«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են. վերջինս նեղացած է

421

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել են: Ըստ մեր աղբյուրների` Ս. Սարգսյանն ասել է, որ ինքը նեղացած է, քանի որ Ա. Սարգսյանին նախագահի պաշտոնում «բերեց» իր իշխանությունը, ինքը, բայց նախագահը սատարում է ներկայիս իշխանությունների աշխատելաոճը: Ըստ այդ տեղեկությունների` Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Արմեն Սարգսյանը ստորագրում է ընդունված բոլոր օրենքները:  Իսկ Ա. Սարգսյանն էլ հակադարձել է, թե ինչ անի, եթե չստորագրի, ինչու խանգարի, որեւէ հիմնավորմամբ ինքը չի կարող դրանք մերժել կամ որեւէ իրավական հետեւանքի «պարտադրել»: Ա. Սարգսյանը նաեւ ակնարկել է հենց Ս. Սարգսյանի իշխանության ժամանակ սահմանադրությամբ նախագահի լիազորությունները քչացնելու մասին:  «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին»:  Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում