Գլխավոր Շոուբիզնես Տիմատին Երևանում տեսահոլովակ է նկարահանում

Տիմատին Երևանում տեսահոլովակ է նկարահանում

153

Ռեփեր Տիմատին ժամանել է Երևան, ինչն այսօր հայաստանաբնակ երկրպագուների ուշադրության կենտրոնում է։ Մեզ–ին հայտնի է դարձել, որ ռեփերը Երևան է ժամանել տեսահոլովակ նկարահանելու նպատակով։

Հիմա նա դիտարկում է նկարահանման վայրերը։ Տիմատին այսօր եղել է Էրեբունի բժշկական կենտրոնում։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը Մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ռեփերը բժշկական կենտրոնի տարածքում նկարահանումներ է իրականացրել։ 

Առաջիկայում ռեփերը Երևանում նաև բիզնես ծրագրեր ունի։ Մայիսին Երևանում կբացվի Black burger–ը, որի պաշտոնական բացմանը Տիմատին իր ձեռքով բուրգեր կպատրաստի երկրպագուների համար։ Ավելի ուշ նա մտադիր է նաև ակումբ բացել Երևանում։