Գլխավոր Նորություններ «Սպայկա»-ի տնօրենն ազատ է արձակվել

«Սպայկա»-ի տնօրենն ազատ է արձակվել

496

«Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանն ազատ է արձակվել։

«Դավիթ Ղազարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել»,- Aysor.am-ին տեղեկացրել է Ղազարյանի փաստաբան Կարեն Սարդարյանը։

Նշենք, որ ՊԵԿ-ն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են։

«Սպայկա»-ի տնօրենը քրեական գործի շրջանակներում միասնական հաշվեհամարին վճարել է 1 միլիարդ ՀՀ դրամ գումար։

Նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին։

Դավիթ Ղազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ։