Գլխավոր Նորություններ Ավտովթար Արագածոտնի մարզում. 59-ամյա վարորդը Toyota-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել....

Ավտովթար Արագածոտնի մարզում. 59-ամյա վարորդը Toyota-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

282

Ֆոտոռեպորտաժ


Երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 59-ամյա Սերգեյ Յազջյանը իր վարած Toyota մակնիշի 24 ՏԼ 720 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել քարերի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Յազջյանն ու նրա ուղևոր՝ 57-ամյա Ամալյա Յազջյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագ Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի պատճառը եղել է ան, որ ավտոմեքենան վարելու ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վթարի է ենթարկվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի