Գլխավոր Նորություններ Ես նույնիսկ չգիտեմ՝ որտեղ է Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա). Հունան Պողոսյան

Ես նույնիսկ չգիտեմ՝ որտեղ է Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա). Հունան Պողոսյան

128

Ես  նույնիսկ չգիտեմ՝ որտեղ է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա), մարզում է, թե ոչ։  Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանը նախկինի պես ակտիվ է մարզում:

Խոսելով մարզում քրեական ակտիվության մասին՝ Պողոսյանն ասաց, որ հանրապետությունում չկա մի տարածք, որտեղ «չկա այդպիսի ակտիվություն»՝ նշելով, որ խոսքը գնում է ընթացիկ, կենցաղում հանդիպող դեպքերի, իրադարձությունների մասին:

«Պատկան մարմինները զբաղվում են դրանցով: Ես որպես մարզպետ համակարգելու եմ այդ աշխատանքները: Իսկ ինչ վերաբերում է քրեածին, հանցավոր միջավայրին, դրա համար կան մարմիններ, որոնք շատ նորմալ իրենց աշխատանքը կատարում են»,-ասաց նախկին փոխոստիկանապետ, ներկայումս Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: