Գլխավոր Շոուբիզնես Լիլուն կտրուկ կարճացրել է մազերը․ նա կարճ սանրվածքը շատ է սազում (լուսանկար)

Լիլուն կտրուկ կարճացրել է մազերը․ նա կարճ սանրվածքը շատ է սազում (լուսանկար)

702

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին կրկին անգամ ներկայացել  է գրավիչ կերպարում։ Երգչուհին մի քանի օր շարունակ իր երկրպագուների հետ քննարկել է վարսերը կտրելու հարցը։ Նրանք կտրուկ դեմ էին, որպեսզի երգչուհին կտրեր երկար ու գեղեցիկ վարսերը, սակայն Լիլուն դիմեց այդ քայլին։

Երգչուհին լուսանկարում առանց դիմահարդարման է, կրում է սեւ վերնաշապիկ։ Իսկ ահա կադրին կից նա գրել է․«Նոր ոճ, հավանեցի՞ք»։ Երկրպագուները մեկնաբանությունների հատվածում միաբերոն պնդել են, որ նոր ոճը Լիլուին շատ է սազում։

Ավելի վաղ երգչուհին հաստատել էր, որ պատրասվում է կտրել մազերը։