Գլխավոր Նորություններ Մասիսի քաղաքապետը նոր իշխանության հետ խնդիր չունի. «Մեղավորությունս ապացուցված չէ, նորմալ աշխատում...

Մասիսի քաղաքապետը նոր իշխանության հետ խնդիր չունի. «Մեղավորությունս ապացուցված չէ, նորմալ աշխատում եմ»

109

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց իր եւ իր եղբոր դեմ զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հարցերին պատասխանել։ Հիշեցնենք, ու նախաքննությունն ավարտվել է։ Մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ նրա եւ նրա սանիկ` Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն առնչություն ունեն 2018թ. Էրեբունի համայնքում ցույցերի մասնակիցների եւ լրագրողների դեմ դուրս եկած դիմակավորված անձանց խմբի հետ։ Դավիթ Համբարձումյանը նշեց, որ իր դեմ քրեական գործ հարուցելու փաստի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Ապա վստահեցրեց, որ ՀՀ իշխանությունների հետ շատ լավ է աշխատում. «Որեւէ խնդիր կամ խոչընդոտ չկա։ Ինձ մեղադրանք է  առաջադրված, բայց մեղավորությունս ապացուցված չէ։ Նորմալ աշխատում եմ»: Ինչ վերաբերում է գնահատականներին, թե Մասիսի քաղաքապետը ՀՀԿ-ի մարդն է եւ չէր ուզում, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն լինի, Դավիթ Համբարձումյանը նշեց. «Պողոսը լինի իշխանության, թե մեկ ուրիշը, ինձ համար կարեւորն այն է, որ ժողովուրդն իրեն լավ զգա»: