Գլխավոր Նորություններ Մեղրիի ոստիկանները զինաթափել են քաղաքացու

Մեղրիի ոստիկանները զինաթափել են քաղաքացու

112

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, մայիսի 3-ին, ժամը 15.20-ին, ապօրինի զենք-ռազմամթերք կրելու կասկածանքով բաժին բերման են են թարկվել 41-ամյա Միքայել Հ․-ին։  Այս մասին հայտնում են ՝ ՀՀ ոստիկանությունից: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի խզակոթով «ԱԿՄ» ինքնաձիգ՝ առանց պահունակի, իսկ զինվորական ուսապարկից՝ 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի մեկ պահունակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: