Գլխավոր Շոուբիզնես Ինչ վիրահատություն է տարել Մարտան եւ ինչու է համերգը կրկին հետաձգում. bravo.am

Ինչ վիրահատություն է տարել Մարտան եւ ինչու է համերգը կրկին հետաձգում. bravo.am

339

Մարտա Կիրակոսյանի՝ մայիսի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է: Պատճառը երգչուհու առողջական վիճակն է. մեկ շաբաթ առաջ նա վիրահատվել է: 

«Գանգատներ չեմ ունեցել, բայց օրեր առաջ կույր աղիքի շրջանում սուր ցավ ունեցա, որից հետո էլ սովորականից փոքր-ինչ բարդ վիրահատության ենթարկվեցի»,-BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է նա:

Երգչուհին նշել է, որ կազդուրվում է.«Հուսամ՝ շուտով կկարողանամ դուրս գալ տնից: Շատ եմ նեղվել, որ համերգս պետք է կրկին հետաձգենք, մինչեւ երեկ մտածում էի` կկարողանամ ելույթ ունենալ, բայց հարազատներս չեն թողնում: Բացի այդ, ինքս էլ հասակնում եմ, որ դեռ ի վիճակի չեմ»:

Սա երկրորդ դեպքն է, որ Մարտայի համերգը հետաձգվում է: Ասաց` առաջին անգամ տեխնիկական խնդիրներ են եղել` կապված կենդանի նվագակցության հետ.«Արդեն ամաչում եմ ասել, որ հետաձգվում է համերգս, դեռ չգիտեմ՝ երբ կլինի: Կախված է նրանից, թե երբ ինձ լիարժեք լավ կզգամ»:

BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում եւ առողջություն է մաղթում երգչուհուն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարը՝ Մարտայի արխիվից