Գլխավոր Նորություններ Ռուսական ТНТ հեռուստաընկերության երկու աշխատակիցները մահացել են ավտովթարի հետևանքով

Ռուսական ТНТ հեռուստաընկերության երկու աշխատակիցները մահացել են ավտովթարի հետևանքով

392

Ռուսաստանի Կուբան քաղաքի Բելորեչենսկ-Նիժնեվեդենևսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 5 մարդ: Նրանց թվում են եղել ռուսական ТНТ հեռուստաընկերության աշխատակիցներ Դենիս Մալովիչկոն և Ելենա Զուևան: Այս մասին հայտնում է vokrug.tv-ն:

Նշվում է, որ միմյանց են բախվել Hyundai Accent և Hyundai Verna ավտոմեքենաները: Հարվածի հետևանքով մեքենաներն ամբողջությամբ այրվել են: Մահացել են Hyundai Verna-ի վարորդն ու երեք ուղևորները, ինչպես նաև Hyundai Accent-ի մեկ ուղևոր: Hyundai Accent-ի վարորդն ու Verna-ի մեկ ուղևոր մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մալովիչկոն և Զուևան ТНТ հեռուստաընկերության Stand Up ժամանցային նախագծի մասնակիցներ էին: Նրանք մեկնում էին Կրասնոդար ելույթների: Զուևան 25 տարեկան էր, Մալովիչկոն` 37: