Գլխավոր Սպորտ Զիդան. Պոգբան շատ լավ ֆուտբոլիստ է, բայց նա խաղում է Յունայթեդում

Զիդան. Պոգբան շատ լավ ֆուտբոլիստ է, բայց նա խաղում է Յունայթեդում

116

Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հավանական տեղափոխությունը արքայական ակումբ։

«Ես արդեն ասել եմ, որ Պոգբան լավ ֆուտբոլիստ է, բայց նույնը կարող եմ ասել նաև այլ ֆուտբոլիստների մասին։ Ես նրան գիտեմ, բայց ոչ ավելին։

Պոգբան շատ լավն է, բայց նա խաղում է Մանչեսթեր Յունայթեդում։ Մրցաշրջանի վերջում մենք կտեսնենք, թե որ ֆուտբոլիստները կգան, որոնք՝ կգնան։ Ամեն դեպքում, ես երբեք չեմ ասել, որ մենք պատրաստվում ենք գնել Պոգբայիտրանսֆերը»,- Զիդանի խոսքերն է հաղորդում լրագրող Դերմոթ Կորիգանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեալըպատրաստ է 145 մլն եվրո վճարել կիսապաշտպանի համար։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Պոգբան մասնակցել է 33 խաղի, դարձել 13 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։