Գլխավոր Սպորտ Ալեգրի. Ֆուտբոլը ճշգրիտ գիտություն չէ, այլ արվեստ

Ալեգրի. Ֆուտբոլը ճշգրիտ գիտություն չէ, այլ արվեստ

121

Յուվենտուսի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի՝ Չեմպիոնների լիգայում անհաջող ելույթի մասին։ Թուրինյան ակումբը մրցաշարի 1/4 եզրափակիչից լքեց պայքարը։

«Ֆուտբոլը ճշգրիտ գիտություն չէ, այլ արվեստ։ Հակառակ դեպքում կարելի կլիներ բացատրել, թե ինչու 38% գնդակին տիրելու դեպքում անցյալ մրցաշրջանում կարողացանք 3-1 հաղթել Ռեալին, իսկ այս մրցաշրջանում Այաքսի դեմ խաղում գերիշխում էինք խաղադաշտում, բայց պարտություն կրեցինք։ Չի կարելի մտածել, որ ֆուտբոլում ամեն բան մաթեմատիկորեն է, քանի որ ամեն բան այդպես չի դասավորվում։

Ճիշտ է, կարծիք կա, և ինձ նույնպես կարելի է քննադատել, բայց ես դեռ հավատում եմ, որ մենք պետք է միավորենք նախկին գիտելիքներն ու ապագայի սպասելիքները։ Մարդիկ կարող են քննադատել իմ ոճը, բայց մարզչի աշխատանքը կայանում է նրանում, որ ակումբին արդյունքներ բերի»,- Ալեգրիի խոսքերն է հաղորդում Sky Sport Italia-ն։