Գլխավոր Նորություններ Ով էր «Նորք» ինֆեկցիոնում մահացած ամենաերիտասարդ պացիենտը՝ 55 ամյա կինը․ աղբյուր

Ով էր «Նորք» ինֆեկցիոնում մահացած ամենաերիտասարդ պացիենտը՝ 55 ամյա կինը․ աղբյուր

662

InfoPort.am-ն հայտնի են դարձել որոշ մանրամասներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած ամենաերիտասարդ պացիենտներից մեկի՝ 55 ամյա կնոջ մասին։

Մասնավորապես հայտնի է դարձել, որ նա Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակից հյուրերից մեկն է:

Բացի դրանից հայտնի են դարձել այլ ուշագրավ տվյալներ, մասնավորապես այն, որ այդ կնոջ շփման շրջանակի ամբողջական շղթան բացահայտված չի եղել, և միայն օրերս է ի հայտ եկել էջմիածնի գյուղերից մեկում ապրող մի ընտանիք, որի անդամները շփում են ունեցել մահացած տիկնոջ հետ։

Օրեր առաջ այդ ընտանիքի բոլոր անդամները ևս մեկուսացվել են։

Նշենք, որ Իտալիայից վերադարձած Էջմիածնեցի կինը մասնակցել էր նշանադրության արարողության՝ առանց իմանալու, որ կորոնավիրուս է կրում։ Նրա մոտ վարակի հայտնաբերումից հետո մեկուսացվել էին նշանդրեքի մասնակիցները։ Դրանից հետո վարակը հաստատվել էր նաեւ կնոջ ամուսնու ու ազգականի մոտ։

Ավելի վաղ, InfoPort.am-ը գրել էր, որ էջմիածինյան «հայտնի» նշանդրեքին, որին մասնակից էր Իտալիայից կորոնավիրուսով վերադարձած կինը, ի թիվս այլ հյուրերի ներկա էր նաև գեներալ Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդը։