Գլխավոր Նորություններ Կոտայքի մարզում մահացած 59-ամյա կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Կոտայքի մարզում մահացած 59-ամյա կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել

1871

Կոտայքի մարզի Ալափարս համայնքում մարտի 27-ին մահացած 59-ամյա կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ալափարսի համայնքապետ Արտակ Սարիբեկյանը։«Կնոջ մահվանից հետո ամուսնուն ու որդուն մեկուսացրել էին։ Կարծեմ՝ մահանալու հաջորդ օրը թեստ են արել ու դրական է եղել։ Նրանք տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասաց համայքապետը։

Սարիբեկյանը հայտնեց, որ փորձաքննության արդյունքները եկել են, պարզվել է, որ կինը մահացել է ինֆարկտից։

Նա հայտնեց, որ համայնքում եւս մեկ բնակիչ է եղել կորոնավիրուսով վարակված. «Նա արդեն ապաքինվել է, նրա շրջանակն էլ պարզվել է։ Հիմա գյուղում խիստ վերահսկողությունն է։ Շատ քչերն են տներից դուրս գալիս, միայն խիստ անհրաժեշտության դեպքում»։