Գլխավոր Նորություններ Ինչո՞ւ է ինքնասպան եղել 12-ամյա տղան. նրան կախված վիճակում գտել են փոքր...

Ինչո՞ւ է ինքնասպան եղել 12-ամյա տղան. նրան կախված վիճակում գտել են փոքր եղբայրները. մանրամասներ

11159

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Գեղաքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրում 12-ամյա երեխա է ինքնասպան եղել:
ArmDaily.am-ի հետ զրույցում Սոթքի նախկին համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանը հայտնեց, որ դեպքի ժամանակ ծնողներն աշխատավայրում են եղել. «Հայրը զինծառայող է՝ դիրքերում է եղել, մայրն էլ զորամասում է աշխատում, դեպքի ժամանակ աշխատանքի են եղել»:


Խոսելով ինքնասպանության նախնական վարկածի մասին, նա նշեց. «Մահացած 12-ամյա տղան ընտանիքի ավագ որդին է, տանը իրենից փոքր 2 երեխա էլ կա, խաղացել են իրար հետ, քաշքշել են, վիճվել են, երեխան նեղացել է ու տաք գլխով գնացել է այդ քայլին: Հետո երբ մյուս երեխաները նրան տեսել են կախված վիճակում, հարևանին են կանչել, բայց արդեն ուշ է եղել»:

Շահսուվարյանը նշեց, որ երեխան նախկինում նման փորձ չի արել. «Հավասարակշիռ, խելացի երեխա էր, ծնողները գնում էին աշխատանքի, էդ երեխաներն էին իրենց անասուններին կերակրում, տան բոլոր գործերը անում»: