Գլխավոր Մամուլ Արտակարգ դեպք Երևանում. Գեղամյանը դանակահարել է Գեղամյանին

Արտակարգ դեպք Երևանում. Գեղամյանը դանակահարել է Գեղամյանին

352

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվնադանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը Նորք-Մարաշ վարչական շրջանի տներից մեկից արյունաքամ վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ասատրյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 12:00-ի սահմաններում, Նորք-Մարաշ վարչական շրջանների Սերո Խանզադյան փողոցում վիճաբանության ժամանակ նշված փողոցի բնակիչ, 28-ամյա Գագիկ Գեղամյանը իր մոտ եղած խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է նույն փողոցի բնակիչ, 51-ամյա Արսեն Գեղամյանին՝ գլխի և որովայնի մասերում: Վերջինս, բժիշկների հայտարարությամբ, ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այնուհետև՝ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնաբերում են Գ. Գեղամյանին, ով ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աբովյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: