Գլխավոր Նորություններ Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը Տավուշի մարզում կողաշրջվել է. Shamshyan.com

Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը Տավուշի մարզում կողաշրջվել է. Shamshyan.com

1344

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական տարածքում ճանապարհի ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է MAN մակնիշի OQ 771 QO համարանիշի BA 287 Լ կցորդիչով բեռնատարը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզի հրշեջ-փրկարարները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Բեռնատարը բարձված է եկել մի քանի ավտոմեքենաներով, որոնք ներմուծվել են Հայաստան: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: