Գլխավոր Նորություններ Ամենազբաղված պարետ Ավինյանը Ջոնի Բրջոնիի ծնունդին էր «մասնակցում»

Ամենազբաղված պարետ Ավինյանը Ջոնի Բրջոնիի ծնունդին էր «մասնակցում»

1238

Iravunk.com-ը գրում է․

Այս օրերին թերեւս ամենազբաղված պաշտոնյան պետք է լիներ ՀՀ փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ, ում  կարգել են պարետ ժողովրդի գլխին եւ ով պատասխանատու է երկրի արտակարգ դրության պահպանման համար:  Սակայն, պարզվում է, որ իրականությունը բոլորովին այլ է: Օրինակ, քիչ առաջ Տիգրան Ավինյանը ո՛չ ավել, ո՛չ  պակաս «մասնակցում էր» Ջոնի Բրջոնիի ծննդյան տարեդարձին՝ միանալով վերջինիս տոնական ուղիղ եթերին:

Ովքեր տեղյակ չեն, տեղեկացնենք, որ Ջոնի Բրջոնին, որի վարկանիշին այս օրերին շատ հայտնի աստղեր անգամ  կերազեին, այն մարդն է, ում ֆեյսբուքյան ուղիղ եթերները րոպեների ընթացքում հազարավոր դիտումների եւ  մեկնաբանությունների է արժանանում, բայց ոչ թե իր տաղանդի համար, այլ, որովհետեւ սոցցանցային հասարակությունն է կամաց-կամաց դեգրադացվում: «ԿառանԾյա»-յի մեջ գտնվող հանրույթին տեսարաններ են պետք եւ եթե չկան դրանք քաղաքականության մեջ, ապա հասունանում է ջոնիբրջոնիների աստեղային ժամը, որոնց կարեկցելու ու օգնելու փոխարեն՝ մարդիկ հեգնում են, ղժժում, ծափահարում ու «պաձիլյացյա» տալիս … Այո, Ֆեյսբուքը վաղուց այլեւս գլուխ չի կարող գովել, որ իր մակարդակով ու կոնտինգենտով գերազանցում է Օդնոկլասնիկիին: