Գլխավոր Նորություններ ԱՄՆ-ում գետն ընկած Boeing-ի «սև արկղերից» մեկը գտել են անվնաս վիճակում

ԱՄՆ-ում գետն ընկած Boeing-ի «սև արկղերից» մեկը գտել են անվնաս վիճակում

175
JACKSONVILLE, Fla. (AP) ??? Officials say a charter plane traveling from Cuba to north Florida ended up in a river at the end of a runway. A Naval Air Station Jacksonville news release says a Boeing 737 arriving from Naval Station Guantanamo Bay, Cuba, crashed into the St. Johns River Friday night. The Jacksonville Sheriff's Office posted on Twitter that a marine unit responded to assist. The plane was in shallow water and not submerged. Officials say everyone on the plane was alive and accounted for. Jacksonville Mayor Lenny Curry posted on Twitter that teams were working to control jet fuel in the water. Officials didn't immediately say what caused the plane to leave the runway. Saturday, May 4, 2019 (AP Photo/Gary McCullough)

Միացյալ Նահանգներում գետն ընկած Boeing-737 ուղևորատար ինքնաթիռից դուրս են բերել բորտային ինքնագրիչը՝ միանգամայն անվնաս վիճակում։ Այն ուղարկել են Վաշինգտոն՝ հետագա ուսումնասիրության ու ինքնաթիռի անկման պատճառների բացահայտման համար։

«Սև արկղերից» մյուսը, որ գտնվում է ինքնաթիռի պոչային մասում, առայժմ դուրս չի բերվել, քանի որ անցել է ջրի տակ, փոխանցում է CNN-ի կայքը։

Այս պահին ինքնաթիռի անկման պատճառները լիարժեք բացահայտված չեն։ Այն գետն էր ընկել ամերիկյան Ջեքսոնվիլ քաղաքում՝ դուրս գալով օդանավակայանի թռիչքուղու սահմաններից։ Ինքնաթիռի 136 ուղևորներից ու անձնակազմի 7 անդամներից մի քանիսն ընդամենը թեթև վնասվածքներ էին ստացել պատահարի պատճառով։