Գլխավոր Նորություններ Հրազդանի կիրճում բախվել են BMW-ն ու «Նիվան». կա 4 վիրավոր

Հրազդանի կիրճում բախվել են BMW-ն ու «Նիվան». կա 4 վիրավոր

208

Ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, Հրազդանի կիրճում ճակատ-ճակատի բախվել են BMW մակնիշի 31 ՍԼ 880 համարանիշի և ՎԱԶ-2121 մակնիշի 36 ՕT 402 համարանիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանող. 3-ը՝ թիվ 1 Համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: