Սևամորթ կանայք առաջին անգամ հաղթել են ԱՄՆ-ում՝ միանգամից երեք գլխավոր գեղեցկության մրցույթներում, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ խոսքը «Միսս ԱՄՆ», «Դեռատի միսս ԱՄՆ» և «Միսս Ամերիկա» տիտղոսների մասին է:
Ընդգծվում է, որ դա ԱՄՆ-ում նմանատիպ մրցույթների անցկացման պատմության մեջ զգալի իրադարձություն է: Երբ այս մրցույթները սկսել էին անցկացվել 1920-ական թվականներին, սևամորթ կանայք ընդհանրապես իրավունք չունեին մասնակցել դրանց:
Անգամ այն բանից հետո, երբ կազմակերպիչները սկսեցին փոխել կանոնները, սևամորթ կանանց համար, միևնույն է, դժվար էր նվաճել նման բարձր տիտղոսը: