Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսով վարակվածներից 146-ն ունի թոքաբորբ, ծանր վիճակում է գտնվում 35 մարդ, 8-ի...

Կորոնավիրուսով վարակվածներից 146-ն ունի թոքաբորբ, ծանր վիճակում է գտնվում 35 մարդ, 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարար

2322

Կորոնավիրուսով վարակված պացինետների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, բայց ունենք թոքաբորբ ունեցող 146 պացիենտ: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, ծանր վիճակում գտնվողների թիվը 35 է. «Նրանք դեռ ռեանիմացիոն չեն, բայց թթվածնի կարիք ունեն, որը նրանք ստանում են հիվանդանոցներում: Ծայրահեղ ծանր ունենք 8 հոգի:

Ցավոք ունենք մահ, 68 տարեկան քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել: Նա ունեցել է հարակից խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիապետ, հիպերտոնիա, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այս պահին մեկուսացման վայրերում է գտնվում 1500 քաղաքացի. «Ինքնամեկուսացման տակ է գտնվում ավելի քան 5 հազար քաղաքացի: Մենք արդեն 400-ից ավելի ինքնմեկուսաացումից դուրս եկած քաղաքացիներ ունենք: Նրանց թիվը մեծանում է»: