Գլխավոր Նորություններ Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԺ՝ Ապրիլյան պատերազմի հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին

Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԺ՝ Ապրիլյան պատերազմի հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին

108

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը գրություն է ստացել, որով նրան ապրիլի 13-ին կամ 16-ին հրավիրել են ԱԺ՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովի նիստին:

Տեղեկությունը հաստատել է է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը:

«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը գրություն է ստացել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին` իր ընտրությամբ, լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով»,-ասված է Մերի Հարությունյանի տարածած հաղորդագրության մեջ:

168.am-ի  հարցին՝ Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է հրավերը, գրասենյակի պատասխանատուն նշել է, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այն էլ` ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի վերաբերյալ:

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի որոշման մասին ավելի ուշ կտեղեկացնեն թե՛ լրատվամիջոցներին, թե՛ հանձնաժողովին: