Գլխավոր Նորություններ Չորրորդ և վեցերորդ ծրագրերի շահառուների վճարումներն արդեն սկսվել են. Զարուհի Բաթոյան (տեսանյութ)

Չորրորդ և վեցերորդ ծրագրերի շահառուների վճարումներն արդեն սկսվել են. Զարուհի Բաթոյան (տեսանյութ)

329

Մենք պետք է աջակցենք առողջապահական համակարգին, որպեսզի մեր աջակցություններն իմաստ ունենան: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով սոցիալական այն ծրագրերը, որոնք միտված են չեզոքացնելու կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական հետևանքները:

«Պետք է տեղեկացնեմ, որ արդեն սկսվել են վճարումները չորրորդ և վեցերորդ ծրագրերի շահառուներին»,- ասաց նախարարը և մանրամասնեց, թե ինչպես պետք է հասկանալ, արդյո՞ք մարդիկ համարվում են այդ միջոցառման շահառու՝ կայքում լրացնելով համապատասխան պատուհանները:

Բաթոյանը ներկայացրեց, որ կայքում համապատասխան պատուհանները լրացնելուց հետո պարզ կդառնա, թե ովքեր են շահառու: Այնուհետև, պարզ կդառնա, թե որ բանկից կարող են վերցնել իրենց աջակցությունը:

«Չորրորդ ծրագրերի շահառուների ցանկը թարմացվում է: Եթե ձեր անունը հիմա չգտնեք, ապա, թարմացումից հետո միգուցե գտնեք: Որևէ այլ ծրագրով դեռ այս պահին վճարումներ չեն իրականացվում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում․

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի ընթացքի մասին

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերից 4-րդի և 6-րդ վճարումները սկսվել են։ Դիմում գրելու անհրաժեշտություն չկա, պարզապես մտեք http://online.ssa.am կայք, ընտրեք 4-րդ կամ 6-րդ ծրագրերը, լրացրեք ձեր տվյալները և իմացեք, արդյո՞ք հանդիսանում եք ծրագրի շահառու։

Опубликовано Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան Вторник, 7 апреля 2020 г.