Գլխավոր Նորություններ Բժշկութեան աղոթք․ Տեր Աստված մեր, փարատիր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվանդությունները…

Բժշկութեան աղոթք․ Տեր Աստված մեր, փարատիր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվանդությունները…

611

Տեր Աստված մեր, փարատիր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջություն շնորհիր Քո ամենահաղթ խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն: 
Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. Դու միայն կարող ես թողություն տալ մեր մեղքերին և մեր միջից վանել ախտերն ու հիվանդությունները և Քեզ հայտնի են մեր բոլոր կարիքները:
Բարիքների պարգևիչ, ըստ յուրաքանչյուրի կարիքի պարգևիր Քո առատ ողորմությունը Քո արարածներին, որոնց կողմից փառավորվում է Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն: