Գլխավոր Նորություններ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ այրվող ինքնաթիռում ազգությամբ հայեր եղել են, թե...

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ այրվող ինքնաթիռում ազգությամբ հայեր եղել են, թե ոչ

150

ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է` արդյոք Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրվող օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի հինգին, սարսափելի դեպք է տեղի ունեցել«Շերեմետևո» միջազգային օդանավակայանում։ Դեպի Մուրմանսկ թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան և վայրէջքի ժամանակ այրվել, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ։