Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսի դեմ պայքարում 2 դեղամիջոց դրական արդյունք է գրանցել

Կորոնավիրուսի դեմ պայքարում 2 դեղամիջոց դրական արդյունք է գրանցել

66

ՌԴ վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ երկու դեղամիջոց նախնական դրական արդյունք են տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման հարցում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վերջինս մասնավորեցրել է, որ իրենք նման արդյունք են ստացել ավելի քան 30 հակավիրուսային դեղամիջոցներ ուսումնասիրելուց հետո: Մակսյուտովն ընդգծել է, որ հատուկ հակավիրուսային ազդեցության դեղամիջոցների ընտրությունն իրականացվել է աշխարհում կլինիկական հետազոտություններից ստացված տվյալների բիոտեղեկատվական ուսումնասիրության հիման վրա:

Կենտրոնի ղեկավարը նշել է նաև, որ ՌԴ Գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի հետ միասին սկսել են 22 նոր դեղամիջոցի հետազոտություն իրականացնել՝ նոր կորոնավիրուսի դեմ դեղամիջոց հայտնաբերելու նպատակով: Հետազոտությունները կավարտվեն ապրիլի 10-ին: Մասնագետի խոսքով՝ թեստավորման երկրորդ փուլը կավարտվի մինչև ապրիլի 30-ը: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 7497 դեպք է հայտնաբերվել, որոնցից 5181-ը՝ Մոսկվայում, 58 մարդ մահացել է, 494-ն՝ ապաքինվել: